ԱՄՆ-ից 52 ՀՀ քաղաքացի վերադարձել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News   

ՀՀ քաղաքացիներ

Մայիսի 24-ին ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիների հերթական խումբը՝ 52 անձ, վերադարձավ Հայաստան։ Այս մասին հայտնում են Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատունը։

«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցաբար հյուպատոս Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի օդանավակայանում դիմավորեց և անհրաժեշտ աջակցություն տրամադրեց վերջիններին»։