Ավտոմեքենայում 1-ից ավելի մարդու առկայության դեպքում բոլորը պետք է դիմակ կրեն․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News 

Ավտոմեքենաների մեջ մեկից ավել մարդու առկայության պարագայում,  բոլորն առանց բացառության, անկախ նրանցից նույն ընտանիքի անդամ են, թե ոչ պետք է լինեն դիմակով։     Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հավելեց, որ դիմակով չլինելը, կբերի խստագույն վարչական պատասխանատվության։

«Եթե մենք այս կանոնն ու ձեռքերը ախտահանելու կանոնը պահում ենք, ըստ էության զրոյացնում ենք կորոնավիրուսի դեպքերը»,- նշեց նա։

Փաշինյանը հավելեց, որ սրճարանները, արտադրական ձեռնարկությունները, բանկերի մասնաճյուղերը, վարսավիրանոցները, որոնք անվտանգության կանոնները չեն պահի,  կփակվեն խիստ միջոցներով։ 

«Պետք լինի՝ մի ամսով կփակվի։ Իրավախախտների անունները կհրապարակվեն, որ մարդիկ իմանան, որ անվտանգ չի այդտեղ այցելելը։ Առևտրի բոլոր մասնակիցները, անկախ գտնվելու վայրից, պետք է լինեն դիմակով, և գնողը, և վաճառողը»։

Վարչապետը հայտնեց նաև, որ ՏՄՊՊՀ-ն վարույթ է սկսել և դիմակի շուկայում հնարավոր

Տեսանյութեր

Live

Լրահոս