Ինքնավստահ, «բռի» ուժային գործողությունները կարող են հանգեցնել շատ վատ հետևանքների.Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

արման

ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Կապանում տեղի ունեցած բողոքի ցույցին:

«Այն ինչ կատարվում է այս օրերին Կապանում, Քաջարանում և առհասարակ Սյունիքի մարզում, առաջացնում է ոչ միայն լրջագույն լարվածություն հասարակության մեջ (սա շատ մեղմ ասած), այլ նաև պահանջում է անհապաղ մի շարք հարցերի պատասխաններ։

1. Ենթարկվե՞լ են արդյոք ծեծի և խոշտանգումների երեք ձերբակալված երիտասարդները և եթե՝ այո՛, ապա ՀՍՏԱԿ ու՞մ կողմից և ո՞ր պաշտոնիայի հրահանգով։

2. Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ձերբակալությունները և հետագա քնչական գործողությունները իրականացվեցին՝ կոշտ և անհամաչափ ուժ օգտագործելով (ըստ մամուլում զետեղված տեղեկություների):

3. Եվ ի վերջո, ինչո՞ւ մինչև ուշ երեկո իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք այդպես էլ հստակ և հասկանալի կերպով չբացատրեց, թե ինչո՞վ են պայմանավորված իրավապահների կոշտ գործողություները։

Մի բան կարող եմ ասել, ախր իշխանությունը պետք է կույր և խուլ լինի, որ չհասկանա շատ պարզ գաղափար՝ արդեն երկար ժամանակ է, ինչ մարդիկ երկրում տիրող ծանր իրավիճակից լուրջ նեղված, նյարդայնացած են և իշխանություների յուրաքանչյուր ինքնավստահ և «բռի» ուժային գործողությունները (կապ չունի, թե ինչ ամպագոռգոռ «լոզունգների» ներքո իրենք իրականացվեն) կարող են հանգեցնել շատ վատ հետևանքների»,- գրել է նա: