Թրամփն իր տարեկան աշխատավարձը՝ մոտ 450 հազար դոլար, փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան միկրաբլոգում գրառում է արել՝ հայտարարելով, որ իր տարեկան աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին:

«Տարեկան 400-ից 450 հազար դոլար իմ ամբողջ աշխատավարձը կառավարությանն եմ տալիս և ամենասկզբից էլ տվել եմ»,- գրել է Թրամփը և հավելել, որ դա մեծ պատիվ է իր համար:

Թրամփն իր հրապարակմանն է կցել նաև հղում, համաձայն որի՝ ինքն այս տարվա առաջին եռամսյակի աշխատավարձը ևս՝ 100 հազար դոլարը, փոխանցել է կորոնավիրուսի դեմ դեղերի մշակման ֆոնդին:

Նշենք, որ ԱՄՆ-ում, վերջին տվյալների համաձայն, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1,686,436 դեպք, մահացել է 99,300 մարդ, ապաքինվել՝ 451,702-ը: