Դու ով ես, մի հատ չափի մեջ մնա․ թեժ վիճաբանություն ԱԺ պետաիրավական հանձնաժողովում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News 

Ինձ համար անհասկանալի է, որ դուք լինելով դատական համակարգի ներկայացուցիչներ՝ միավորվել եք նախագիծը մերժելու գաղափարի շուրջ: Մարդու արժանապատվությունն  անխախտելի է, այն պետք է առաջնային պաշտպանության օբյեկտ լինի այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալ, այդ ճշմարտությունը մի շեղեք ու այստեղ ուրիշ բան ասեք: Այս մաիսն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքերին արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, Պետրոսյանի ու Բաղդասարյանի միջև վեճ է սկսվել:

«Մի հատ Դուք հլը Ձեր չափի մեջ մնացեք...ի, դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես։ Գիտեմ, որ Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում»,-ասել է Պետրոսյանը: 

 Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդմիջել է նիստը: