Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց պաշտպանի բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

գագ.

Մայիսի 23-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու։ Այսօր արդեն, վերադառնալով խորհրդակցական սենյակից, Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։ 

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014 թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։

Գագիկ Խաչատրյանի պաշտպանները պնդում են, որ իրենց պաշտպանյալն ունի վիրահատության կարիք: Նախկին պաշտոնյան մոտ 10 ամիս է՝ կալանքի տակ է։