Արարատի մարզում վարակվածների ընդհանուր թիվը 602 է, փաստացի բուժում է ստանում 367 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

1

ՀՀ Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզում այս պահին փաստացի բուժում է ստանում 367 քաղաքացի:

«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 602 է, որոնցից 227-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 367 քաղաքացի»,-նշված է հայտարարությունում: