Քննչական կոմիտեն անհարկի շահարկել է համայնքապետի անունը. Քաջարանի համայնքապետարան

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 25, 24 News

քաջարան

Քաջարանի համայնքապետարանը Քննչական կոմիտե պարզաբանման վերաբերյալ հայտարարություն է  տարածել, որում մասնավորապես ասված է. 

«Երեկ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում անհարկի շահարկվում էր Քաջարանի ամայնքապետարանի և համայնքապետ Մանվել Փարամազյանի անունը։

Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններից, կապված Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետի անվան հետ և խստորեն պահպանել անմեղության կանխավարկածը՝ որպես բացարձակ իրավունք։
Վերահաստատելով երեկվա մեր հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումները՝ հորդորում ենք տարատեսակ ԶԼՄ-ներին և անձանց զերծ մնալ քրեական գործերի վերաբերյալ սիրողական մակարդակի վերլուծություններ անելուց»։