Իրանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 2.023 նոր դեպք. ծանր վիճակում է գտնվում 2.585 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

իրանկորոնա

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի մայիսի 25-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.

Փոխանցվող տվյալներով՝ Իրանում մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2.023-ով՝ ընդհանուր կազմելով 137.724:

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ: Երկրում, հիվանդության բռնկումից ի վեր, կորոնավիրուսից զոհվել է 7.451-ը:

Ծանր վիճակում է գտնվում 2.585 անձ:

Ապաքինվածների թիվն ավելացել է 1.912-ով՝ ընդհանուր կազմելով 107.713:

Մինչ այժմ թեստավորվել է 818.917 անձ: