N զորամասի անձնակազմն անցկացրել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

վաշտ

Մայիսի 22-23-ը 3-րդ զորամիավորման N զորամասի անձնակազմն անցկացրել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զինծառայողները  ուսումնական մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, գործել են ներդաշնակ, ոչնչացրել պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը: