Համավարակի պայմաններում համընդհանուր զինադադարը կարևոր է. Միրզոյանը՝ Գեորգի Ծերեթելիին

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 25, 24 News 

Արարատ Միրզոյան

Հեռախոսազրույց ունեցա ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Խոսեցինք տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կատարվող գործողությունների և համավարակի պայմաններում ԵԱՀԿ ԽՎ աշխատանքի վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ընդգծեցի համավարակի պայմաններում համընդհանուր զինադադարի կարևորությունը, հիշատակեցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համապատասխան կոչը։ Նշեցի, որ ի հեճուկս այդ ամենի՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը, ինչի վառ օրինակն էր օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիայի փորձը»։