Առանց փաստաթղթերի 3 խմ փայտանյութ է հայտնաբերվել. նյութեր են նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 25, 24 News 

Մայիսի 20-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Մարց գյուղի 32-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտը»։ Իրավապահները մեքենայում հայտնաբերել են 3 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Նա հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Վանաձորում։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Տեսանյութեր

Live

Լրահոս