Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարարության դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News 

հասարակական

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը վարչական դատարան հայց է ներկայացրել առողջապահության նախարարության դեմ՝ Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելու և համապատասխան եզրակացություն տալու պարտավորեցնող պահանջով: Այդ մասին 24News-ին տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ 

«Դատարան ենք դիմել ավելի շատ իրավունքի խախտումը արձանագրելու և ՄԻԵԴ դիմելու համար: Առողջապահության նախարարությունը իր գործառույթները չի իրականացնում, մի դեպքում ասում է, որ գործը դատարանում է գործառույթ չի իրականացնում, իսկ դատարանն էլ իրավամբ արձանագրեց, որ դա առողջապահության նախարարության գործառույթն է, դրանից հետո գրություն ենք ուղարկել նախարարին, որպեսզի նա իր գործառույթներն իրականացնի։ Ասում էինք, որ եղած փաստաթղթերը բավարար են, ուղարկեք արտերկիր բուժման, իսկ եթե բժշկական կոնսիլիում է պետք, կոնսիլիում արեք, որը չարվեց։ Դրանից հետո ևս մեկ գրություն ենք ուղարկել, որը առողջապահության նախարարությունը ուղարկեց արդարադատության նախարարություն, այնտեղից էլ կրկին իրավամբ արձանագրեցին, որ դա առողջպահության նախարարության ֆունկցիան է։ Մենք էլ հիմա փորձում ենք նրանց անգործությունը վիճարկել վարչական դատարանում։ Լավ իմանալով, որ դա կարող է տարիներ տևել, մենք ըդնամենը խախտումն ենք ֆիքսում»,- ասաց նա։

Լևոն Բաղդասարյանը նաև անդրադարձավ Մանվել Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակին՝ նշելով, որ Գրիգորյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։

Սոնա Գրիգորյան

Տեսանյութեր

Live

Լրահոս