Տղամարդը ննջասենյակից գողացել է տանտիրուհու պայուսակը, որի մեջ կային փող և փաստաթղթեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի 43-ամյա մի բնակիչ վարչական տարածքում բնակարանային գողություն է արել: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո մայիսի 12-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ միջոցառումներով, կասկածվողը բերման ենթարկվեց բաժին:
Պարզվել է, որ մայիսի 9-ին նա, օգտվելով Սայաթ-Նովայի փողոցի բնակարաններից մեկի դուռը բաց լինելու հանգամանքից, ննջասենյակից գողացել էր տանտիրուհու պայուսակը, որի մեջ փող և փաստաթղթեր էին:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: