Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի գլխավորած ուժերը գործակցելու հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

1

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը և «Միասնական հայրենիք» կուսակցությունը հուշագիր են ստորագրել:

«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր իմ գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր եմ ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:

Այդ համագործակցությունը միտված է Արցախում համերաշխության մթնոլորտի պահպանմամբ, երկու քաղաքական ուժերի ունեցած ծրագրային դրույթների շուրջ համագործակցությամբ ու միասնական ջանքերի գործադրմամբ մեր երկրի զարգացման կարևոր ընթացքի ապահովմանը»,-գրել է Արայիկ Հարությունյանը: