Վայոց ձորի մարզի Շատին գյուղում, տան մոտակայքում այրվել է ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

հասարակական

Մայիսի 25-ին` ժամը 11:38-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 28-րդ փողոցի թիվ 3/1 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման կետում կայանած «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:02-ին, մարվել՝ 12:35-ին: Այրվել են նստատեղը և 2 անվադող։