Արման Բաբաջանյանը հրավիրվել է ԱԱԾ՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին զրուցելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

քաղաքական

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ հրավիրվել է ԱԱԾ՝ զրուցելու անցյալ տարի հոկտեմբերին իր և Նաիրի Հունանյանի հանդիպման, հոկտեմբերի 27-ի գործի մասին.

«Անցյալ տարի հոկտեմբեր ամսին իմ նախաձեռնությամբ հանդիպեցի Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հետ։ Հանդիպումից հետո բազմաթիվ հայտարարություններ եմ արել, հարցազրույցներ եմ տվել, այս գործում ուղղակի և անուղղակի ազդեցություն, ներգրավվածություն ունեցած շատ կոնկրետ անձանց շրջանակի մասին եմ վկայաբերել։

Այսօր ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանը հրավիրեց ԱԱԾ՝ անցյալ տարի հոկտեմբեր ամսին Նաիրի Հունանյանի հետ հանդիպման որոշ մանրամասներ և առհասարակ հոկտեմբերի 27-ի գործի մասին կարևոր և առարկայական զրույցի»,- ասել է Բաբաջանյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս