«Ուրարտուն» հատուկ ակցիայով շնորհակալություն կհայտնի բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 25, 24 News 

Ուրարտու

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը որոշել է Հայաստանի առաջնության 18-րդ տուրի «Արարատի» հետ խաղում շնորհակալական խոսք հայտնել բուժաշխատողներին: 

«Այս ժամանակահատվածում անգնահատելի է կորոնավիրուսային պանդեմիայի դեմ առաջնագծում պայքարող բուժաշխատողների դերն ու նշանակությունը, ուստի որպես հարգանքի ու շնորհակալության նշան «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը որոշել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ»-ի հետ հանդիպմանը հանդես գալ բուժաշխատողներին ուղղված շնորհակալական ակցիայով։  «Ուրարտուի» խաղաշապիկին լինելու է գրվածք «Շնորհակալ ենք բուժաշխատողներ » գրությամբ»:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների»: