13 տարվա դադարից հետո իսրայելական ազգային ավիափոխադրողը վերսկսել է Թուրքիայի հետ չվերթները

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 25, 24 News

Թուրքիա

Իսրայելի ազգային ավիափոխադրող «El Al» կազմակերպությունը, որը 2007-ից դադարեցրել էր դեպի Թուրքիա կանոնավոր թռիչքները, մայիսի 25-ին չվերթ է իրականացրել և վայրէջք կատարել դեպի «Ստամբուլ» օդանավակայան։

Իսրայելական բեռնափոխադրող ինքնաթիռի չվերթի մասին հայտարարություն է արել Թուրքիայում Իսրայելի դեսպանատունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Նշվում է, որ այսուհետև թուրքական ազգային ավիափոխադրողից բացի Թել Ավիվ-Ստամբուլ-Թել-Ավիվ չվերթներ կիրականացնի նաև «El Al»-ը՝ նպաստելով 2 երկրների միջև առևտրի ծավալի ռեկորդային աճին։

Նշվում է, որ Իսրայելի ավիափոխադրողն ավելի վաղ դիմել էր Թուրքիայի քաղավիացիայի վարչությանը վերոնշյալ ուղղությամբ կանոնավոր բեռնափոխադրումներ իրականացնելու համար և ստացել համապատասխան թույլտվությունը։   

«El Al»-ից նույնպես հայտարարել են, որ չվերթների շրջանականերում իրականացվելու են միայն բեռնափոխադրումներ։  

Հաղորդվում է նաև, որ այսօր իսրայելական բեռնատար օդանավը Ստամբուլից 23 տոննա կազմող բժշկական պարագաներ Թել Ավիվով կտեղափոխի ԱՄՆ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս