Քոչարյանի, մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Օհանյանի պաշտպանը կորոնավիրուս ունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մայիսի 26-ի դատական նիստն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիուսի վարակ է հայտնաբերվել, և դիմում է ներկայացվել՝ նիստը հետաձգելու համար։ 

Փաստաբանական թիմի անդամ Կարեն Մեժլումյանը հաստատել է տեղեկատվությունը. վարակ է հայտնաբերվել փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սեյրան Օհանյանն ունի երկու պաշտպան՝ Կարեն Մեժլումյանը և Ինեսսա Պետրոսյանը, ովքեր ամուսիններ են և կորոնավիրուսի հետևանքով չեն կարող ներկայանալ դատական նիստին, ուստի Կ.Մեժլումյանը դիմում է ներկայացրել նիստը հետաձգելու համար։ Կ.Մեժլումյանի մոտ թեստի արդյունքը բացասական է եղել։

Նշենք ,որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս է վիրահատվել և գտնվում է հետվիրահատական բուժման մեջ։