Կապանում ձերբակալված 3 քաղաքացիներն ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News 

հասարակական

Մայիսի 24-ին Կապանում ձերբակալված քաղաքացիներից երեքը՝ Խ. Հովհաննիսյանը, Լ. Համբարձումյանը և Մ. Ստեփանյանն ազատ են արձակվել: Նրանց ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ: Տեղեկությունը 24News-ին հայտնեց ձերբակալվածներից մեկի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը:

Պաշտպանն ասաց, որ քաղաքացիները բերման էին ենթարկվել՝ ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առևանգելու կասկածանքով: 

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 24-ին, դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի: Արդեն ուշ երեկոյան պաշտոնական հաղորդագրությամբ Քննչական կոմիտեն հայտնեց, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող չգործող ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

Սոնա Գրիգորյան

Տեսանյութեր

Live

Լրահոս