Հայտնաբերվել են 11 փաթեթ դեղնականաչավուն կանեփանման զանգված, 41 կաթուցիչ ու կռփազենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Մայիսի 19-ին ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի 27-ամյա մի բնակիչ իր տնակում և օժանդակ կառույցներում ապօրինի պահում է զենք և թմրանյութ:

Մայիսի 21-ին` ժամը 11.30-ի սահմանում, խուզարկությամբ նշված տնակի կտուրից հայտնաբերվեցին 11 փաթեթ դեղնականաչավուն կանեփանման զանգված, 41 կաթուցիչ ու կռփազենք:

Հայտնաբերվածներն առգրավվել են:
Նշանակվել են դատաքիմիական և քրեագիտական փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս