Մտածել՝ Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելով՝ քրեական բարքերը վերանալու էին,միամտություն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այն համոզմանն է, որ ծեծն ու բռնությունը նորից վերադարձել են ոստիկանություն: 24News-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ նախորդ տարիների ընթացքում հնարավոր էր եղել ոստիկանների աշխատանքից բացառել ծեծն ու բռնությունը, բայց այժմ, փաստորեն, այն հետ է գալիս:

Դառնալով այս օրերին Սյունիքի մարզում կատարվող դեպքերին ու մեր դիտարկմանը, թե նախկին փոխոստիկանապետ, այժմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի նշանակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել էր, թե «Պողոսյանը պետք է կոտրի մարզում առկա քրեական տարրերի մեջքը», Սամսոնյանն ասաց. «Մտածել, թե Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելով՝ քրեական բարքերը վերանալու էին, միամտություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում։