Պեսկովը կորոնավիրուսից բուժում ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 25-ին դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում կորոնավիրուսի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դա ճիշտ է»,- ասել է Պոսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա դուրս է գրվել հիվանդանոցից:

Պեսկովը բուժհաստատություն էր տեղափոխվել մայիսի առաջին կեսին: Նա կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական պատասխանի մասին հայտնել էր մայիսի 12-ին: Պեսկովը գտնվել է բժիշկների հսկողության տակ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ավելի ուշ տեղեկացրել էր, որ իր մոտ ախտանշաններ ի հայտ են եկել, երբ ինքը գտնվում էր ինքնամեկուսացման մեջ: