Համակարգը լավ չի աշխատում, Կապանում կատարվածի նման երևույթներն էլ ավելի են շատանալու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News 

«Համակարգը լավ չի աշխատում, այս դրսևորումներն էլ ավելի են շատանալու, քանի դեռ ոստիկանությունում բարեփոխումներ չեն կատարվել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կապանում քաղաքացու նկատմամբ ոստիկանության գործողություններին։

Պատգամավորի խոսքով՝ եթե պետությունը քրեական գործ հարուցեր, որևէ մեկը չէր փորձի շահարկել կատարվածը, բայց դա չի լինում և քաղաքական ուժերը կասկածներ են գեներացնում, թե չեն ուզում բացահայտել այն անձանց, ովքեր նման գործողությունների են դիմել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս