Ժամանակավորապես կասեցվել է մերսման սրահի գործունությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

․

Երեւանում կասեցվել է մերսման սրահներից մեկի գործունությունը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքում։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկմամբ անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել «Կարինե Ղազարյան» ԱՁ (Պարոնյան 11) մերսման սրահում։

Այստեղ բացակայել են ախտահանիչները, այցելուի այցից հետո արտաքին շփման մակերեսների պատշաճ ախտահանում չի իրականացվել։

Ի թիվս այլ խախտումների՝ թերի են եղել նաև ջերմաչափման գործընթացը և գրանցամատյանները, աշխատողներն ընդմիջման ժամին լքել են տարածքը և այլն։

Այսպիսով, խախտվել են ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնները, ինչի հիմքով և տնտեսվարողի գործունեությունը 24 ժամով կասեցվել է»,- ասված է էջում արված գրառման մեջ։