Կասեցվել է դեղատներից մեկի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

․

Կասեցվել է «Առնիկա» ՍՊԸ-ի (Մաշտոցի 15 շ, 185 տարածք) գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ-ն։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքում՝ այս հասցեում գործող դեղատանն անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել․ աշխատողների ջերմաչափման գրանցամատյանը բացակայել է, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար նախատեսված չի եղել ոտնակով (փակվող) աղբաման, արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարանները բացակայել են։ �

ՀՀ պարետի որոշմամբ՝ դեղատների համար սահմանված անվտանգության նորմերի պահպանման ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։

Տեսանյութեր

Live

Լրահոս