Վաղը կարևոր օր է. Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վաղը կարևոր օր է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացնելու հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու օրինականության վերաբերյալ։

Հայցը ներկայացվել էր դեռևս 2013 թվականին»։