Համավարակի իրական պատկերը ստանալու համար պետք է թեստավորել բոլորին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կորոնավիրուսով վարակվածների թիվն ուղիղ համեմատական է թեստավորված անձանց թվին, որը մոտավորապես կազմում է 14%։
Ընդհանուր առմամբ մինչ այսօր թեստավորվել է 52.000 մարդ, որից վարակակիր է եղել 7.113-ը։

Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ եթե թեստավորվեր պայմանական 520.000 մարդ, ապա մեծ է հավանականությունը, որ վարակակիրների թիվը կլիներ 71.130։ Այսինքն, համավարակի իրական պատկերը ստանալու համար պետք է թեստավորել բոլորին, ինչն, իհարկե, մեր պարագայում անհնար է։

Սակայն դա չի նշանակում, որ հնարավոր չէր սա անել, օրինակ մարտի 2-ին, երբ վիրուսը դեռևս շատ չէր տարածվել։

Պետք էր ընդամենը ձեռք բերել 30.000 թեսթ և ամբողջությամբ փակել Հայաստանի արտաքին սահմանն ու ներքին տեղաշարժը, հայտնաբերել ու կոնսերվացնել համավարակի տարածումը՝ բռնկման օջախների և հավանական վարակակիրների համատարած թեստավորման ու մեկուսացման միջոցով։

Եթե մենք բոլոր պահանջվող քայլերն ու գործողություններն անեինք ժամանակին ու պատշաճ կարգով ու որակով, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մարտի 20-ին մենք 99%-ով լուծված կլինեինք այս խնդիրը և հիմա կապրեինք մեր առօրյա կյանքով։

Բայց դե, ինչպես ասում են, մարդ մի քիչ էլ բախտ պետք է ունենա, որ այս օրհասական պահին չընկնի նման սակավամիտ պոպուլիստների ու էքսցենտրիկ ցինիկների ձեռքը։

Չնայած, մեզ հասնումա, դեռ մի բան էլ քիչ է . . .

Հ.Գ. Աստված էլ բեթարից ազատի

#կորոնավիրուսային_հեղափոխություն
#իմբեցիլների_իշխանություն»։