Գյումրիի քաղաքային ավտոկայանի մոտակայքում հրդեհվել է խանութի տանիքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

տանիք

Մայիսի 25-ին՝ ժամը 12։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի քաղաքային ավտոկայանի մոտակայքում այրվում է խանութի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:39-ին, մարվել՝ 12:47-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 10 քմ:

Տեսանյութեր

Live

Լրահոս