Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 7402 են․ մեկ օրում ապաքինվել է 75 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

կորոնավիրուս

Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսի 289  նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 7402  է։ Կորոնավիրուսից ապաքինվել է  75 մարդ, շարունակում է բուժվել 4052-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3220 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 4 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը  91 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 39-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 52  հազար  554 քաղաքացի: