ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Վերջին 1 օրում կորոնավիրուսից 4 մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նշենք, որ մայիսի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած, 91-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 52554 թեստավորում:
Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։