Առաջին անգամ դպրոց գնացող երեխաների ծնողների համար ԿԳՄՍ նախարարը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

դպրոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել. «Առաջին անգամ դպրոց գնացող երեխաների ծնողներին առաջարկում եմ ծանոթանալ այս տեսանյութի կարգավորումներին, որպեսզի գրանցման ժամանակ խնդիրներ չլինեն:

Անպայման համակարգում ստուգեք կապերը երեխայի ու ծնողի, երեխայի ու իր քրոջ կամ եղբոր միջև»: