Սոֆյա Հովսեփյանը կոչ է անում պարզել՝ ո՞վ է փողոցում երեխաներին բաժանել օրգազմի մասին գիրքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

1

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ համացանցում նկատել է մի տեսանյութ, որում փաստվում է, թե ինչ-որ կանայք բակում խաղացող մանկահասակ երեխաներին բաժանել են «սեռական դաստիարակության» համարվող «оргазм для вас или вы для оргазма» և մի շարք այլ տեղեկատվություն պարունակող գրքույկներ:

«Խնդրում եմ, եթե գիտեք ծնողներ, եթե տեղյակ եք նմանատիպ երևույթի և որ դա իրապես տեղի է ունեցել, ապա կապվեք ինձ հետ և փորձենք հասկանալ, թե ովքեր են և որ իրավունքով են անտեսել երեխայի պաշտպանվածութայն իրավունքը և առանց ծնողի թույլտվության ՝ երեխային տրամադրել տարիքը և առանձնահատկությունը հաշվի չառնվող տեղեկություն:

Երեխային սովորացնենք անծանոթ քեռուց «կոնֆետ չվերցնել», բայց անծանոթ տոտայից «գիրք» վերցնել և սա անվտանգության ապահովո՞ւմ է:

Առաջարկում եմ առանց էմոցիաների, առանց ավելորդ քննադատությունների և պոռթկումների՝ գրառման տակ նշեք կամ ինձ անձնական նամակով ուղարկեք տեղեկատվությունը: Յուրաքանչյուր պոռթկումնալից գրառում կհեռացվի: Նպատակը՝ կանխարգելելն է, ոչ թե քննարկելը, քանի որ ռիսկերը բոլորս էլ հասկանում ենք: Կանխավ շնորհակալ եմ», - գրել է նա։

Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանը տեսանյութ էր հրապարակել՝ հայտարարելով, որ Կոմիտասում՝ Վրացական փողոցում, իր 9-ամյա որդուն և ուրիշ երեխաների «Օրգազմը ձեզ համար կամ դուք օրգազմի համար» վերնագրով գիրք են տվել: