Հանրապետությունում մեկ օրում գրանցվել է 19 պատահար․ 22 մարդ տուժել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

վթար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու` 6, խարդախության և ծեծի՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի, անզգուշությամբ մարմնական վնասվածք հասցնելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և խուլիգանության 1 դեպք։

1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: