Վերջին 3 օրերին հսկիչ կետերում ախտահանվել են Հայաստանից Արցախ մտած 716 տրանսպորտային միջոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

ախտահանում

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 716 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):

Մայիսի 23-ից՝ ժամը 09:00-ից, մինչև մայիսի 24-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 250 տրանսպորտային միջոց, որից՝

▪️«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 82 տրանսպորտային միջոց։
▪️«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 43 տրանսպորտային միջոց:
▪️«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 125 տրանսպորտային միջոց:

Մայիսի 24-ից՝ ժամը 09:00-ից, մինչև մայիսի 25-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 212 տրանսպորտային միջոց, որից՝

▪️«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 65 տրանսպորտային միջոց:
▪️«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 45 տրանսպորտային միջոց:
▪️«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 102 տրանսպորտային միջոց:

Մայիսի 25-ից՝ ժամը 09:00-ից, մինչև մայիսի 26-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 254 տրանսպորտային միջոց, որից՝

▪️«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 39 տրանսպորտային միջոց:
▪️«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 85 տրանսպորտային միջոց:
▪️«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 130 տրանսպորտային միջոց: