Հունիսի 2-ին կիրականացվի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

հասարակական

Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ, հայտնում են ավիաընկերությունից։

Երևան-Միներալնիյե Վոդի չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։

Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշտության դեսպանատուն, կամ հերթագրվել կայքի միջոցով։

Միներալնիյե Վոդի-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև այն ՌԴ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գտնվում են ՀՀ-ում։

Վորոնեժ-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարելի է ձեռք բերել «Արմենիա» ավիաընկերության պաշտոնական կայքից։