Լևոն Մնացականանն ազատվել է Արցախի ոստիկանապետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

հասարակական

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանն ազատվել է աշխատանքից: Այդ մասին ոստիկանությունում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Լևոն Մնացականյանին կփոխարինի Աշոտ Հակոբջանյանը, որը զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ևս մեկ որոշում է ստորագրել, որի համաձայն՝  նոր ոստիկանապետին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։