«Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

ձորակ

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։

Այս մասին «Հետքին» հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

Սոնա Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ վարակվածը 23-ամյա աղջիկ է, թեստավորումը կատարվել է երեկ։ 

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում մայիսի 23-ին խնամյալներից մեկի մոտ առողջական վիճակի վատթարացում է եղել։ Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, հիվանդանոցում մեկ օր մնալուց հետո թեստավորել են, կորոնավիրուսը հաստատվել է»,- նշեց Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։