Իրանում կորոնավիրուսից մահացել է ևս 57 մարդ. ծանր վիճակում է գտնվում 2.567 անձ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

կորոնավիրուս.իրան

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ երկրում, մայիսի 26-ի դրությամբ, վարակակիրների թիվն ավելացել է 1.787-ով՝ ընդհանուր կազմելով 139.511:

Երկրում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 57 մարդ: Հիվանդության բռնկումից ի վեր, կորոնավիրուսային հիվանդությունից Իրանում մահացել է 7.508 մարդ:

Մայիսի 26-ի դրությամբ՝ ծանր վիճակում է գտնվում 2.567 անձ:

Ապաքինվածների թիվն ավելացել է 1.724-ով՝ ընդհանուր կազմելով 109.437:

Մինչ այժմ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստավորում է անցել 837.090 անձ: