Հայտնաբերվել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

.

Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին` ժամը 17.40-ին, Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցից բերման է ենթարկվել 38-ամյա Սամվել Փ.-ն, որը մարտի 27-ից ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության Ուֆա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (ՃՏՊ) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 10.00-ին, Գավառի բաժին է ներկայացել 2018 թ. հոկտեմբերի 29-ից Բաշկորտոստանի Հանրապետության ՆԳՆ Ինորսի շրջանի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (ՃՏՊ) մեղադրանքով հետախուզվող Համբարձում Հ.-ն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: