Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքում. «06»-ը բախվել է «Infiniti»-ին, «Infiniti»-ն՝ «Opel»-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

1

Մայիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմանում Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում Արծանիստ գյուղի բնակիչ, 30-ամյա Մանուկ Ավետիսյանն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված «Infiniti» մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է առջևում կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային, միաժամանակ վրաերթի է ենթարկել վերը նշված «Infiniti» ավտոմեքենայի կողքին գտնվող Տավուշի մարզի բնակիչներ, 20-ամյա Արթուր Բեջանյանին և 21-ամյա Նարեկ Անտոնյանին։  Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը: 

Դեպքի փաստով նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։