Կորոնավիրուսային հիվանդության տարածումը Աֆրիկայում դեռ չի հասել իր պիկին. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

կորոնա.աֆրիկա

Կորոնավիրուսային հիվանդության տարածումը Աֆրիկայում դեռ չի հասել իր պիկին: Այս մասին հայտնել է Աֆրիկայում ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների արագ արձագանքման հարցերով ծրագրի ղեկավար Միշել Յաոն, փոխանցում է РиаНовости-ն:

Այս պահին Աֆրիկային բաժին է ընկնում աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1,5 տոկոսը: Յաոյի փոխանցմամբ՝ այդ թիվը շարունակում է աճել:

«Մենք պետք է զգուշություն ցուցաբերենք: Պետք է ապահովենք, որ բոլորը, նույնիսկ նրանք, որոնք վարակվել են, սակայն ախտանշաններ չունեն, ներառվեն վիճակագրությունում: Աֆրիկայում մասշտաբային թեստավորման խնդիրը դեռ լուծված չէ»,- նշել է Յաոն: