Տեղական 2 ընկերություն 2 շաբաթ է՝ դիմակ է արտադրում, մեկը սահմանամերձ Արծվաբերդում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

դիմակի արտադրություն

ՀՀ կառավարությունը հայտնում է, որ Հայաստանում դիմակի դեֆիցիտ չի լինի։

«2 խոշոր տեղական ընկերություններ արդեն 2 շաբաթ է, ինչ անցել են դիմակների հոսքագծային արտադրության»,- ասված է կառավարության ֆեյսբուքյան էջում։

Կից ներկայացված տեսանյութում նշվում է, որ դիմակների արտադրությամբ զբաղվող արտադրամասերից մեկը սահմանամերձ Արծվաբերդում է: Առաջիկայում նախատեսվում է Պառավաքարում ևս նոր արտադրամաս հիմնել:

Մանրամասները՝ տեսանյութում: