ՀԱՊԿ անդամ երկրները կուսումնասիրեն կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

ՀԱՊԿ

 
Կորոնավիրուսը լուրջ փորձություն է դարձել, ՀԱՊԿ անդամ երկրները կուսումնասիրեն կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հարցը: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։

 «Կորոնավիրուսային վարակը լուրջ փորձություն է դարձել, որն ազդեցություն է թողնում միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա, այն յուրաքանչյուր պետության և միջպետական կառույցի համար մարտահրավեր է դարձել: Եվ մենք այսօր պետք է ուշադիր վերլուծենք, թե ինչ եզրահանգումներ պետք է արվեն մեր կազմակերպության գործունեության հետ կապված»,- ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ի ներուժը նման սպառնալիքներ հաղթահարելու պահանջարկ ունի։

«Այսօր մենք առաջարկում ենք քննարկել կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության առաջնահերթ քայլերը»,-հայտարարել է Լավրովը:

ՀԱՊԿ անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: