Կասեցվել է Սևան քաղաքի միանգամից 48 տնտեսվարողի գործունեությունը. ԱԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

աատմ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կասեցում՝ Սևան քաղաքի միանգամից 48 տնտեսվարողի հանդեպ

Սևան քաղաքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների և հատուկ ռեժիմի պայմաններում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը անվտանգության կանոնների պահպանման լայնածավալ մշտադիտարկում է անցկացնում։

Ըստ դիտարկման արդյունքների՝ պարետի սահմանած կանոններն առավելապես խախտվել են առևտրի օբյեկտներում և հանրային սպասարկման վայրերում։

Ժամանակավոր կասեցման որոշումներ են կայացվել նաև մի շարք վարսավիրանոցների, ստոմատոլոգիական կենտրոնների և այլ ոլորտներում գործող տնտեսվարողների հանդեպ։

Մեկ օրում կասեցվել է միանգամից 48 տնտեսվարողի գործունեություն։

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համատեքստում անվտանգության կանոնների պահպանումը կարևորագույն նշանակություն ունի։

Պարետի սահմանած կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումների համար նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ։ Կրկնախախտումների դեպքում դրանք կլինեն առավել խիստ»։