«Անելիք շատ կա».ԱՀ նախագահը բերքահավաքն անկորուստ անելու մասին խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի առաջիկա աշխատանքների անկորուստ կազմակերպմանը:

Հակահրդեհային նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնակատար Վլադիկ Խաչատրյանը:

Արայիկ Հարությունյանը բավարար է գնահատել կատարված աշխատանքները՝ նշելով, որ, այնուամենայնիվ, անելիքներ շատ կան: Նա հավաստիացրել է, որ իշխանությունները ջանք չեն խնայելու մարդկային և տեխնիկական ներուժի արդյունավետ տեղաբաշխմամբ ցանկալի արդյունք ապահովելու համար:

Խորհրդակցությանը մասնակցում էին նաև շրջվարչակազմերի ղեկավարների պաշտոնակատարները: