«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի խոսնակն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

հասարակական

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Աղաբեկյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում ստեղծված անառողջ մթնոլորտը՝ ներկայացրել եմ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից ազատման դիմում: Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական և մասնագիտական որակներից զուրկ մարդկանց հետ: Անընդունելի եմ համարում քաղաքապետարանին առընթեր տարբեր կառույցներում վարվող քաղաքականությունն ու անպատժելիությունը: Այդ պատճառով չեմ ցանկանում մասնակցել կեղտոտ գործընթացներին և հեռանում եմ: Միշտ լինելու եմ քաղաքամայր Երևանիս կողքին և շարունակելու եմ աջակցել նրա շենացմանը»,- գրել է Աղաբեկյանը: