Փրկարարները վարակազերծել են Երևանի և մարզերի հանրային նշանակության 1245 տարածքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

ԱԻՆ

ԱԻՆ-ն իրականացնում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Այսօր՝ մայիսի 26-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1245 վարակազերծում, որից 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում։ Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են մի քանի անգամ։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։

ԱԻՆ-ն աջակցում է նաև հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ 

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։