Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. վարորդը մեքենայով գլխիվայր շրջվել է, տեղում մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

ավտովթար

Մայիսի 26-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմանում 62-ամյա Հակոբ Մարտիրոսյանը իր վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենայով Նարեկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Հ. Մարտիրոսյանը տեղում մահացել է:

Փրկարարները դարձի են բերել ավտոմեքենան, այնուհետև հոսանքազրկել և սահմանազատել տարածքը, ինչից հետո դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: